Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. Factor

0

Այսօր լրատվամիջոցներից մեկը  տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է։ Դեպքի առնչությամբ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան փոխանցեց հետևյալ պարզաբանումը․ «Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր […]

The post 16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. Factor appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Այսօր լրատվամիջոցներից մեկը  տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։

Ըստ տեղեկությունների՝ տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է։ Դեպքի առնչությամբ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան փոխանցեց հետևյալ պարզաբանումը․

«Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Ծառայողական քննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։

Երիտասարդը ճանաչվել է տուժող։ «Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՀՀ Քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին, նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, որը ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։ Արտաքին զննությամբ վերջինի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Ըստ կոմիտեի մամուլի խոսնակի՝ նախաքննության ընթացքում  Ղայթմազյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։

«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք, 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,- հայտնել էր ՔԿ մամուլի խոսնակը։

The post 16-ամյա երիտասարդին ծեծի ենթարկած Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. Factor appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Фоменко

Актер Фоменко наградил миллионного зрителя мюзикла "Ничего не бойся, я с тобой"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболисты ЮФУ одержали три победы в домашнем турнире

Роман Костомаров поучаствовал в боксерской тренировке в Москве

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


ATP

Карен Хачанов проиграл Вукичу во втором круге турнира ATP-250 в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Росприроднадзор: запутавшегося в сетях кита у берегов Териберки освободили



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России