Սպալետին ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչ
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին, որը հեռանում է ակումբից, ճանաչվել է Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Այս մասին հայտնել է Athletistic-ը։
Նա որոշել է հաջորդ մրցաշրջանում դադար վերցնել մարզչական աշխատանքից։ Մենթորի հարաբերությունները ակումբի ղեկավարության հետ վատացան այն բանից հետո, երբ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը սկսեց պայմանագրի երկարաձգման տարբերակը՝ առանց նախնական զրույցի և անձամբ մարզչի հետ համաձայնության:
Մրցանակը Սպալետին է հանձնվելու Իտալիայի առաջնության 38-րդ տուրի հանդիպումից առաջ։ Հունիսի 4-ին «Նապոլին» կխաղա «Սամպդորիայի» դեմ։