Բախվել են Երևան- Գյումրի երթուղին սպասարկող Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը. կան վիրшվորներ
Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան — Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են …
The post Բախվել են Երևան- Գյումրի երթուղին սպասարկող Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան — Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորներից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, միտոցիկլավարի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Բախվել են Երևան- Գյումրի երթուղին սպասարկող Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.