Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են Հայաստանին պատկանող հարակից հողերը. Վարդան Խաչատրյան (տեսանյութ)
Արծվաշենն անկլավ չի եղել, աստիճանաբար զիջել են հարակից հողերը, որոնք պատկանում են Հայաստանին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:
Խոսելով սահմանազատման մասին՝ նա նշեց, որ պետք է մանրամասն ուսումնասիրել, թե որ թվակականի քարտեզներով պետք է կատարվի սահմանագծման աշխատանքները:
Նա հիշեցրեց, որ 1980-ական թվականներին հօգուտ Հայաստանի տեղի է ունեցել սահմանազատում և Հայաստանին են վերադարձվել այն տարածքները, որոնք Ադրբեջանը վերցրել էր:
«Խորհրդային միության ժամանակ Ադրբեջանը դիմել էր և անասուններին արածեցնելու համար ինչ-որ տարածքներ խնդրել: Եվ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ժամանակավորապես մասնահանում է եղել և դա թվում է, թե դարձել է հավերժ»,- նկատեց Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանազատումը պետք է կատարել 1928 թվականի քարտեզներով և ոչ թե 1975-ի:
Մանրամասները՝ տեսանյութում: