Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը: Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր …

The post Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին appeared first on ԳԱԼԱ.

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:

Ողջունելով հյուրին նախագահն ասել է«Շատ ենք կարևորում Ձեր այցելությունը Հայաստան: Անկախության շրջանից հետո հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, և դրանք ընդգրկել են տարբեր բնագավառներ: Այս ամենը նպաստել է մեր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը:

Միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը և ակտիվացումը կարևոր է նաև մեր երկրի կառավարման համակարգի բարելավման համար:

Վստահ եմ՝ Ձեր այցելությունը կնպաստի ոչ միայն խորհրդարանական մեր կապերի ամրապնդմանը, այլ նպաստող կլինի Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Միխայել Ռոթը նշել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր հյուրընկալության համար: Այն հարաբերությունները, որ մենք ունենք խորհրդարանականների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ շատ լավ և արդյունավետ են, սակայն, կարծում եմ՝ դրանք բավարար չեն այնպիսի ժամանակներում, որոնցում ապրում ենք, մասնավորապես՝ անորոշության, ճգնաժամերի և պատերազմների ժամանակաշրջանում: Ուստի կցանկանայի, որ իմ այս այցն ընկալեիք որպես մի համեստ քայլ, համերաշխության նշան մի երկրի նկատմամբ, որը ժողովրդավարական արժեքներով ընթանում է դեպի եվրոպական համընդհանուր արժեհամակարգերի ընտանիք»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև անկախությունից հետո հաստատված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում: Այս կապակցությամբ Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն ընտրել է ժողովրդավարության ուղին և անշեղորեն ընթանում է այդ ճանապարհով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:

The post Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин: «Активные граждане» выберут лучшие проекты в области строительства





Москва

Нижний Новгород вошёл в топ древних славянских городов для отдыха


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

"Вторым быть не хотел". Юрий Визбор VS. Владимир Высоцкий




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

СберСтрахование жизни выступила партнёром международной олимпиады по страхованию


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Около 1,3 тыс. случаев коронавируса выявили в Москве за неделю



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России