Հայաստանի երկու մարմնամարզիկ եզրափակիչ փուլում են. World Challenge Cup
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի հերթական փուլը, որին մասնակցում են Հայաստանի 4 մարզիկ և մեկ մարզուհի: Մրցումների առաջին օրը հաջող հանդես եկավ Գագիկ Խաչիկյանը, որը նժույգ թափերի որակավորման փուլում գրավեց առաջին տեղը և վստահ մտավ եզրափակիչ: Նույն մրցումներում մեր առաջատար մարզիկ Արթուր Դավթյանը զբաղեցրեց 7-րդ տեղը և նույնպես մտավ …
The post Հայաստանի երկու մարմնամարզիկ եզրափակիչ փուլում են. World Challenge Cup appeared first on ԳԱԼԱ.
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup-ի հերթական փուլը, որին մասնակցում են Հայաստանի 4 մարզիկ և մեկ մարզուհի:
Մրցումների առաջին օրը հաջող հանդես եկավ Գագիկ Խաչիկյանը, որը նժույգ թափերի որակավորման փուլում գրավեց առաջին տեղը և վստահ մտավ եզրափակիչ: Նույն մրցումներում մեր առաջատար մարզիկ Արթուր Դավթյանը զբաղեցրեց 7-րդ տեղը և նույնպես մտավ լավագույն ությակ: Նա հանդես կգա նաև զուգափայտի եզրափակիչ փուլում:
Մեր միակ մարզուհին՝ Մանե Պողոսյանը, այսօր չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքները: Հենացատկում նա գրավեց 19-րդ, իսկ զուգափայտերում՝ 24-րդ տեղը:
Վաղը հանդես կգան նաև Արթուր Ավետիսյանը և Արթուր Թովմասյանը: Մրցաշարը կտևի մինչև հունիսի 11-ը:
The post Հայաստանի երկու մարմնամարզիկ եզրափակիչ փուլում են. World Challenge Cup appeared first on ԳԱԼԱ.