Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել մինչև 16 տարեկանների արագ շախմատի առաջնությունում
Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիան նշել է, որ հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր: