«Եվ ահա ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը»
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով աշխարհը համակվեց փրկության հույսով. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք Նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Փրկչին ընդունողները, Նրա խոստման համաձայն, Աստծու որդիները կոչվելու պատվի արժանացան. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհ. 1:12-13):