Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
Թուրքական լրատվամիջոցներում ակտիվ շրջանառության մեջ է հայտնվել «Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների աքցանում» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակն ուշադրություն է հրավիրում Հայաստանի և Վրաստանի` Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական կապերի ամրապնդման վրա: