Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

«ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունեց իր մեղքը և զղջաց կատարվածի համար․ «Հետք»

0

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին դատական նիստն էր, գրում է Hetq.am-ը։ Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ …

The post «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունեց իր մեղքը և զղջաց կատարվածի համար․ «Հետք» appeared first on ԳԱԼԱ.

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցի Հուսեյն Ախունդովին դատական նիստն էր, գրում է Hetq.am-ը։

Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ Դեպքից հետո տուժողի դուստրը պնդեց ներկա լինել դատաքննությանը՝ խոստանալով չկրկնել արարքը։

Դատական քննության ընթացքում լրագրողներին և կողմեր չհանդիսացող այլ անձանց թույլատրվեց մասնակցել միայն նախնական դատալսումներին։ Հանրային մեղադրողի միջնորդությամբ հիմնական դատալսումները անցկացվեցին դռնփակ, քանի որ քննության ընթացքում կարող էին հնչել պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ։ Թույլատրվեց ներկա գտնվել միայն տուժողի ընտանիքի անդամներին:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց, որ մեղադրյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամիս ժամկետով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական է, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովը առարկություններ չունեին։

Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը ներկայացրեց բոլոր այն փաստերը, որոնց հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունը։ Նա նշեց, որ մեղադրյալին խուզարկելու  ժամանակ հայտնբերվել է մահացած տուժող Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը, որը հիմնավորում է ինչպես հափշտակության, այնպես էլ նրան կյանքից ապօրինի զրկելու հանգամանքը։ Դեպքի վայրի տարածքի զննությամբ հայտնաբերվել է  «ԶՊՄԿ»ի աշխատակցի մարմինը՝ հրազենային բազմաթիվ վիրավորումներով, ինչպես նաև «AK-74» տեսակի ինքնաձիգից արձակած փամփուշտներ։ Սա այն զենքն է, որով ադրբեջանցի զինծառայողներ Հուսեյն Ախուդովն ու Ագշին Բաբիրովը ապօրինի հատել էին Հայաստանի տարածքը ու մտել Բնունիս գյուղ։ Բնունիսում նրանք զենքի սպառնալիքով փորձել էին մտնել Շուշիկ Մաթևոսյանի տուն, բնակչուհին, նկատելով նրանց, փակել էր մուտքի դուռը, որից հետո զինծառայողները հեռացել էին։ Այսօր կայացած դատական նիստին Շուշիկ Մաթևոսյանը չէր ներկայացել՝ որպես պատճառ նշելով հեռավորությունը և հոգեկան խիստ հուզմունքը։

Հիմնական դատալսումների ավարտից հետո տուժող կողմի ներկայացուցիչ Կարեն Ալավերդյանը հայտնեց, որ ամբաստանյալը հայտարարել է, որ ամբողջովին ընդունում է իր մեղքը և զղջում կատարվածի համար։ Ներկայացուցչի խոսքով՝ դատավարության ողջ ընթացքը անցել է համապատասխան օրենքի պահանջներին։

«Իրավապահ մարմինները և դատարանը դատական ողջ պրոցեսը կազմակերպել և իրականացրել էին քրեական դատավարության բոլոր կանոններին լիարժեք համապատասխան և բարձր մակարդակով։ Սա նաև հստակ ուղերձ է թշնամի պետությանը, որ նույն կամ գոնե նմանատիպ վերաբերմունք մենք ենք ակնկալում այնտեղ պահվող մեր ռազմագերիների և ապօրինի պահվող այլ անձանց նկատմամբ։ Տուժող կողմը ևս իրեն բավականին զուսպ պահեց ասօր՝ ապավինելով արդար դատաքննությանը»,-ասաց Կարեն Ալավերդյանը։

Տուժող կողմի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ հաջորդ նիստի օրը նշանակվել է հունիսի 21-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա լինի եզրափակիչ նիստը, քանի որ մեղադրյալն այս նիստի ժամանակ արդեն իսկ ընդունել է իր մեղքը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Օրեր անց՝ ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և վերբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողվել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել ու հանձնել իրավապահներին։

The post «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունեց իր մեղքը և զղջաց կատարվածի համար․ «Հետք» appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»





Москва

Академия Готового Арендного Бизнеса — больше чем просто обучение


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Блогерша Водонаева заявила, что у старшей дочери Джигана нет харизмы




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В сочинском парке «Ривьера» установили национальный рекорд по массовой медитации

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Расстояние больше не помеха - "Белые лебеди" получили новейшую дальнобойную ракету Х-БД



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России