Ինձագի. « Մենք ինչ-որ բան պատրաստել ենք՝ Հոլանդին չեզոքացնելու համար»
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղից առաջ հայտնել է, որ իրենք հատուկ ծրագիր ունեն մրցակցի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդին չեզոքացնելու համար: «Գիտենք՝ որքան ուժեղ ֆուտբոլիստ է Հոլանդը: Մենք ինչ-որ բան պատրաստել ենք՝ նրան չեզոքացնելու համար: Ամեն դեպքում ամբողջ թիմը պետք է լավ խաղա, որ Հոլանդին ու …
The post Ինձագի. « Մենք ինչ-որ բան պատրաստել ենք՝ Հոլանդին չեզոքացնելու համար» appeared first on ԳԱԼԱ.
Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղից առաջ հայտնել է, որ իրենք հատուկ ծրագիր ունեն մրցակցի նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդին չեզոքացնելու համար:
«Գիտենք՝ որքան ուժեղ ֆուտբոլիստ է Հոլանդը: Մենք ինչ-որ բան պատրաստել ենք՝ նրան չեզոքացնելու համար: Ամեն դեպքում ամբողջ թիմը պետք է լավ խաղա, որ Հոլանդին ու «Մանչեսթեր Սիթիին» թույլ չտա ցուցադրել առավելագույնը: Մրցակիցը հիանալի գրոհում ու լավ պաշտպանվում է: Կփորձենք ցուցադրել մեր ֆուտբոլը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 52 խաղում խփել է 52 գոլ ու կատարել 9 ասիստ:
The post Ինձագի. « Մենք ինչ-որ բան պատրաստել ենք՝ Հոլանդին չեզոքացնելու համար» appeared first on ԳԱԼԱ.