«Ինքնաձիգը, կարելի է ասել, թափած է եղել, ճիշտ սպառազինություն չի եղել պատերազմում, այս է ամբողջ խնդիրը». Կարեն Հովհաննիսյանը՝ զենքի շուրջ բանավեճի մասին
«Այստեղ ամենախճճողն այն է, որ երկու կողմն էլ կարող են միմյանց մեղադրել: Այդ ժամանակ ռազմական իշխանության մաս կազմողները եւ քաղաքական իշխանության մաս կազմողները կարող են միմյանց մեղադրել, որովհետեւ զենքը հենց այնպես չեն կարող վերցնել եւ օգտագործել: Մեկը կարող է ասել՝ ինձ չեն զեկուցել, որ դա պետք է, մյուսը կարող է ասել՝ զեկուցել են, ժամանակին չեն արձագանքել, արդեն ուշացած էր դրա օգտագործումը: Դրա համար բավականին խառը իրավիճակ է ու բոլորն էլ կարողանում են այստեղ մանեւրել ու ջրից չոր դուրս գալ»: