Սյունիքում աշակերտներ և ուսուցիչներ տեղափոխող ավտոբուսի գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի […]