Միջուկային տերություններն ընդլայնել են միջուկային զենքերի թիվը. SIPRI-ն զեկույց է հրապարակել
Աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման ֆոնին միջուկային տերությունները ավելի ու ավելի մեծ ներդրումներ են կատարում իրենց միջուկային զինանոցներում, իսկ օպերատիվ միջուկային զենքերի թիվը սկսել է աճել՝ ուժերի արդիականացման և ընդլայնման երկարաժամկետ ծրագրերի իրականացման արդյունքում: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։