Հովտաշենի դպրոցում կայացել է քառօրյա պատերազմում զոհված Վարդան Մկրտչյանի հիշատակին նվիրված միջոցառում
Ի նշանավորումն ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վարդան Մկրտչյանի 28-րդ տարեդարձի՝ Արարատի մարզի Հովտաշեն բնակավայրի Վարդան Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Փառահեղ տղան» գրքի շնորհանդեսը։ Հերոսի ծննդյան օրվա և գրքի շնորհանդեսի միջոցառմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի օգնական Կարինե Պողոսյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր […]