Ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված 7 բուժառուներից 4-ը հոսպիտալացվել է
0
Այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարություն