Պոլիէթիլենի արտադրամասում հրդեհ է բռնկվել
Հունիսի 13-ին, ժամը 08։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրիտ գործարանի մոտակայքում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել: ????Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 69 հասցեում գտնվող պոլիէթիլենի արտադրամասում: […]