Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Ապաշրջափակման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները տեխնիկական են․ ԱԺ նախագահ

0

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց տարածարջանային ապաշրջափակման հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի, ինչպես նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ ապաշրջափակման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները տեխնիկական են։ «Այդ հարցով ընդհանուր ընկալում կա, բայց տեխնիկական տարաձայնություններ կան։ Ադրբեջանի […]

The post Ապաշրջափակման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները տեխնիկական են․ ԱԺ նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց տարածարջանային ապաշրջափակման հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի, ինչպես նաև Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ ապաշրջափակման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները տեխնիկական են։

«Այդ հարցով ընդհանուր ընկալում կա, բայց տեխնիկական տարաձայնություններ կան։ Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ իր քաղաքացին Բաքվից Նախիջևան գնալուց Ադրբեջանից երրորդ երկիր չի տեղափոխվում և այդ ամենն, իրենց պատկերացմամբ, ենթադրում է, որ պետք է հեշտացված տարբերակ լինի։ Իսկ մեր մոտ տրամադրվածությունը այն է, որ մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք և, եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա պետք չէ սուր նախապայմաններ դնել, լարվածություն առաջացնել, պատերազմական իրավիճակ ստեղծել, քանի որ նման իրավիճակում այդ ճանապարհը անիմաստ է լինելու։ Լավ կլինի, որ ադրբեջանական կողմը այս ամեն ինչը հասկանա»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև մեկնաբանեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որում նշված է, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան տարածք ունի, որտեղ գործում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ կերպ այն չի կարող մեկնաբանվել։

«Եթե Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ պահի մտածի, որ պետք է արտապատվիրակել իր որևիցե գործառույթ այլ երկրի մարմիններին, այդ ամենը Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է, բայց այս պահի դրությամբ այդ հարցով չկա որևիցե որոշում կամ քննարկում»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ միջանցքի մասով հայկական կողմը դրսևորեց իր կամքը և ընդգծեց, որ նման բան չի լինելու։

«Կարծես թե այդ ընկալումը եղավ, որ իրոք այդպիսի բան ոչ նախատեսվել է, ոչ էլ խոսվել է։ Չնայած որոշները փորձեցին սակարկել, ասել, որ ինչ-որ բան է խոստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ նման բան չկա, որովհետև թե Ռուսաստանի Դաշնության նախագահը դրա մասին խոսեց, թե հասկանալի դարձավ, որ ադրբեջանական հռետորաբանությունից է դուրս եկել այդ ձևակերպումը»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Սիմոնյանը նշեց, որ նման բան չկա, ընթանում է բանակցային գործընթաց, կողմերը տարբեր կարծիքներ են հայտնում, փորձ է արվում մոտեցնել դիրքորոշումները։

«Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ինչ-որ ներկայացուցչություն հսկի մուտքն Ադրբեջան, որովհետև սահմանների ապաշրջափակումը փոխադարձ գործընթաց է։ Եթե Ադրբեջանցին պետք է գա Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, նշանակում է Հայաստանի քաղաքացին նույնպես կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևիցե այլ երկիր։ Պայմանները պետք է նույնը լինեն, և մեր դիրքորոշումը այդ հարցով միանշանակ է»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ հայկական կողմին որևէ պարտադրանք չի կարող լինել, որովհետև Հայաստանի իշխանությունն ընտրված է։

«Եթե Հայաստանի իշխանությունը ընտրված չլիներ, այո, պարտադրանք կարող էր լինել։ Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության աստիճանի մակարդակով, և աշխարհն այսուհետ այս ամենն ընկալում է որպես հարձակում ժողովրդավարության նկատմամբ։ Ճիշտ է, մենք մեր սխալները ունենք, և ամեն ինչ չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, ակնհայտ է եղած խնդիրները լուծելու և շտկելու իշխանության կամքը։ Այդ ամենը չի կարող անարձագանք մնալ»,- եզրափակեց Սիմոնյանը։

The post Ապաշրջափակման հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները տեխնիկական են․ ԱԺ նախագահ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Жители каких городов-миллионников могут позволить себе семейную ипотеку?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Почему фанатов Цоя не пускают на могилу музыканта в Петербурге




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом


Анна Калинская

Калинская оценила выход в финал турнира в Берлине и вспомнила о Синнере



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Экоцентр «Воробьевы горы» провел круглый стол «Экологическое просвещение для жителей городов»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России