Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. Գեղամ Ստեփանյան

0
Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախ, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրոիմից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու կանանց և մեկ երեխայի մուտքը: Արձանագրված բոլոր դեպքերում, ըստ օմբուդսմենի, քաղաքացիները թեև ունեցել են ՀՀ հաշվառում, այնուամենայնիվ, մշտապես բնակվել են Արցախում:

Տվյալ անձինք, ըստ հաղորդագրության, շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի բուժման նպատակով, և այժմ, առողջական խնդիրների լուծումից հետո, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: 

«Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոտնձգությունների հետևանքով խախտվել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժվելու, այլև ընտանիքի հետ վերամիավորվելու իրավունքները»,  - նշել է Ստեփանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ «ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինի կերպով տեղադրված անցակետը և այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրավունքների միջազգային հանրահայտ նորմերը, այլև՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես՝ 6-րդ կետը, որով նախատեսվում է անձանց, մեքենաների և բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով»:

«Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանյութերով փորձում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին՝ ցույց տալով, թե իբր միջանցքը արգելափակված չէ և ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակետի առկայությունը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողության միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդեն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ հարուցելով ոչ միայն անվտանգության, այլև՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Արձանագրվող դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչության սնանկությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը»,  - նաև ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը։

Ապրիլի 23-ից ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Предоставляем индивидуальный набор услуг



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Защита своих»: психолог объяснила агрессию дочери Бони в адрес Джигана




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


Анна Калинская

Даку наказан на два матча Евро, Калинская проиграла в финале Берлина. Главное к вечеру



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России