Թրամփը կալանքի տակ կառնվի նախքան դատական լսումը․ BBC
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ժամանակով կեսօրին (Հայաստանը ժամանակով նշված ժամանակից 12 ժամ հետո) կներկայանա Մայամիի դաշնային դատարան, որտեղ նրան կներկայացվի 37 քրեական մեղադրանք՝ կապված իր պաշտոնը լքելուց հետո գաղտնի փաստաթղթերը Ֆլորիդայի Մար-ա-Լագո իր հանգստավայրում պահելու հետ։ Այս մասին գրել է BBC-ն։
Սպասվում է, որ Թրամփը, որն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, որին կառաջադրվեն դաշնային մեղադրանքներ, կալանքի տակ կառնվի ու կձերբակալվի նախքան դատական լսումը ԱՄՆ ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 03։00-ին): Սպասվում է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչի առաջադրված մեղադրանքում:
Այս երկրորդ մեղադրական եզրակացությունը ի հայտ է եկել ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Մանհեթենի երդվյալ ատենակալների կողմից փողերի գործով: Թրամփը երկու դեպքում էլ հերքել է իր մեղքն ու խոստացել մնալ 2024 թվականի նախագահական մրցավազքում: Սպասվում է, որ նա կխոսի երեքշաբթի երեկոյան, երբ վերադառնա Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր ավանում իր հանգստավայրից: