Ասադը շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի տարածքից
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իրանից Սիրիա ժամանած պատվիրակությանը, որի ընթացքում անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ասադը, ուշադրություն հրավիրելով Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան քառակողմ հանդիպումների, ինչպես նաև Աստանայի ձևաչափի վրա, նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսից: Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին տարիներին զինյալ քրդերի դեմ ռազմական օպերացիաներ …
The post Ասադը շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի տարածքից appeared first on ԳԱԼԱ.
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իրանից Սիրիա ժամանած պատվիրակությանը, որի ընթացքում անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ասադը, ուշադրություն հրավիրելով Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան քառակողմ հանդիպումների, ինչպես նաև Աստանայի ձևաչափի վրա, նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսից:
Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին տարիներին զինյալ քրդերի դեմ ռազմական օպերացիաներ է իրականացրել, որոնց հետևանքով Սիրիայի հյուսիսը հայտնվել է Թուրքիայի զինված ուժերի օկուպացիայի մեջ։
The post Ասադը շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի տարածքից appeared first on ԳԱԼԱ.