«Ես դեմ եմ պարզապես հոսանքին տրվելուն և սեփական ժողովրդի ճակատագրի որոշման հարցն ինչ-որ արտաքին խաղացողների թողնելուն». Ռուբեն Վարդանյան
ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջերս տարբեր տեղերից ավելի հաճախ եմ լսում այլընտրանքներ չունենալու մասին: Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետն օգտագործելը, վաղը միգուցե այլ կարմիր գիծ հատելու «այլընտրանք չենք ունենա»... Բարեբախտաբար, Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում: Բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն: