«Ռեալը» մտադիր է այս ամառ ձեռք բերել Կիլիան Մբապեին. պատրաստ է նույնիսկ 200 մլն եվրո վճարել
Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին ֆուտբոլիստին, նույնիսկ եթե դա արժենա 200 միլիոն եվրո (171 միլիոն ֆունտ/216 միլիոն դոլար): Այս մասին գրել է L'Equipe-ը։
Այս լուրը հրապարակվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Մբապեն հասկացնել է տվել, որ լիովին հավատարիմ կլինի ՊՍԺ-ին մինչև ակումբում իր պայմանագիրը սպառվի։
Խաղացողի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Եթե Ֆրանսիայի հավաքականի ավագը պայմանագիր չկնքի, ապա կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
L'Equipe-ը նաև նշել է, որ գնդակն այժմ ՊՍԺ-ի դաշտում է, քանի որ Մադրիդի «Ռեալն» առաջին քայլը չի անի: Կամ մայրաքաղաքային ակումբը վերցնում է գումարն ու վազում, կամ ֆրանսիացին ստիպում է քայլ կատարել, մի բան, որը նա արդեն հայտարարել է, որ չի ցանկանում անել:
Իսկ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆրանսիացի գոլահարը հրաժարվել է դեռևս նորացնել պայմանագրի ժամկետը։ Նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է մոտ 180 մլն եվրո։
Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնի է ֆուտբոլային աստղերին «Սանտիագո Բեռնաբեու» բերելու ունակությանբ։
Երեկ ESPN-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՊՍԺ-ն 150 միլիոն եվրո (161,5 միլիոն դոլար) է սահմանել ֆրանսիացու տրանսֆերային արժեքը: