103news.com
World News in Armenian
Июнь
2023

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը

0

Աշխատանքների ամփոփում, առաջիկա տարվա ծրագրի քննարկում. տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ 

«Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը։

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի ընտրության կարևորությունն այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաև մարզերում խնդիրների հասցեավորմանն ու լուծմանը։ Այդ հանգամանքին Պաշտպանը տալիս է հատուկ կարևորություն։

«Հասարակական խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Աշխատանքների շրջանակներում արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր և արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծվել»,- բացման խոսքում ասել է Պաշտպանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը՝
կարևորելով Խորհրդի դերը կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։

Նիստի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ․ ամփոփվել են անդրանիկ նիստին հաջորդած աշխատանքները, ներկայացվել համայնքների կողմից արձանագրված խնդիրները, քննարկվել քրեակատարողական հաստատություններում ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրների վերհանման և լուծման ուղիների մշակման առաջիկա տարվա ծրագիրն ու գործողությունները։

Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունները բարձրացրել են մի շարք հարցեր, օրինակ՝ սեռական ոտնձգությունների, ատելության խոսքի տարածման, հասարակությունում առկա դերերի բաշխման կարծրատիպային մոտեցումների, խտրականության հետ կապված:

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար և նշել է, որ այս հարթակը պետք է օգտագործել տեսանելի խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու, պետական կառավարման մարմիններին դրանք ճիշտ ուղվածությամբ ներկայացնելու համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։





Губернаторы России
Москва

МСД вошел в тройку самых популярных магистралей Москвы – Сергей Собянин





Москва

Сольный концерт Mayot при поддержке Like FM


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вадим Самойлов

Музыкант Самойлов: сейчас особенно важно ощущение единения




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Естественный отбор технологий: в Москве пройдет отборочный этап чемпионата «Битва роботов»

Власти Алтая попросили 2 млрд рублей у Москвы, чтобы достроить ледовую арену

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


ATP

Качмазов обыграл Дэниэла и вышел в 1/4 финала турнира ATP в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Почти 80 саженцев каштанов и лип высадили в центре Старых Химок в день акции «Всей семьей»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России