Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին  

0

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

«Նիստին մասնակցում էին պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան տեխնոլոգիական համալսարանի և Միջազգային Դելփյան կոմիտեի ներկայացուցիչները։

Նիստին մասնակցելու նպատակով  ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում Բիշքեկ էր մեկնել նաև նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։

Նիստը հանդիսավորությամբ բացել են Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ալթինբեկ Մակսուտովը և փոխվարչապետ Էդիլ Բայսալովը։ Նրանք կարևորել են ԱՊՀ շրջանակներում երիտասարդության ոլորտում համագործակցությունը։

Խորհրդի մասնակիցները ներկայացրել են երիտասարդության ոլորտում կատարած աշխատանքները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության 2021-2022 թթ. և 2023-2024 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում իրականացրած և ընթացքում գտնվող ծրագրերը։ Քննարկվել են ս.թ. հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները և ԱՊՀ տարածքում երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման այլ հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է 2021-2030 ռազմավարության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը՝ կարևորելով «100 գաղափար» նախագիծը, կամավորության զարգացմանն ուղղված քայլերը, ԱՊՀ անդամ պետություններում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին ՀՀ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև վերահաստատել է 2026 թվականին Կապանում՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությունը։

Խորհրդի ընդունած որոշումներով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ խորհրդի նախագահությունը հերթական մեկ տարի ժամկետով Ղրղզստանից կփոխանցվի Բելառուսին։ Միաժամանակ Մինսկում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 7 գաղափար։

Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 





Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об инвестировании в отечественные цифровые технологии


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Лундстрем

Внучатый племянник Олега Лундстрема нашёл в Ульяновске свою кровь




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортивные прогнозы на OnlyBet

В новой Москве соревновались нештатные формирования

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Союзное государство – сила двух суверенных стран



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России