Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկ է այցելել․ համայնքի ղեկավարը այցի նպատակի մասին է հայտնել
Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկ է այցելել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Պատվիրակության այցը Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:
Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ»,- գրել է Արսենյանը: