Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ․ Իսպանիան հաղթեց Իտալիային
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ 2-րդ խաղում Իսպանիան 2-1 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիային։ Իսպանացիները եզրափակիչում կհանդիպեն խորվաթներին։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Իսպանիայի հավաքականը, գոլի հեղինակ դարձավ Ջերեմի Պինոն։
11-րդ րոպեին Իտալիայի հարձակվող Չիրո Իմմոբիլեն հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպման վերջում՝ 88-րդ րոպեին, փոխարինման մտած Խոսելուն գրավեց իտալացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով։
Երեկվա կիսաեզրափակիչ խաղում Խորվաթիան 2-4 հաշվով հաղթել էր Նիդեռլանդներին։