Նարեկ Մալյան․ «Արմեն Աշոտյանին ես համարում եմ Հայաստանի քաղաքական բրենդներից մեկը ու այս գործը, քան քաղաքական հետապնդում է»
Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու դատական նիստը 1,5 ժամով ընդմիջվել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությամբ, քանի որ մեղադրանքի նյութերը վերջինն ստացել էր վերջին պահին եւ դրանց էությանը ծանոթանալու անհրաժեշտություն կար։ Արմեն Աշոտյանին աջակցելու նպատակով հակակոռուպցիոն դատարանի առջեւ են հավաքվել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, […]