Գյումրիում ամեն ինչից վեր դասվեց տնակները քանդելու պահանջը. հարյուրավոր ընտանիքներ դժգոհում են
Գյումրիի տնակաբնակ ընտանիքների համար բնակարանաշինական վերջին ծրագիրը եղել է ավելի քան 10 տարի առաջ: Բնակհատկացման չափորոշիչները նույնն էին. ով որքան սենյակ էր կորցրել, այդքան էր ստանալու, անկախ նրանից, թե ընտանիքում անդամների թիվն ինչքան է ավելացել: Ու հակառակ դրա, եթե ընտանիքում անդամների թիվ էր պակասել, ապա սենյակների թիվն էլ էր նվազեցվում: Կառավարության այս մոտեցումից դժգոհ հարյուրավոր …
The post Գյումրիում ամեն ինչից վեր դասվեց տնակները քանդելու պահանջը. հարյուրավոր ընտանիքներ դժգոհում են appeared first on ԳԱԼԱ.
Գյումրիի տնակաբնակ ընտանիքների համար բնակարանաշինական վերջին ծրագիրը եղել է ավելի քան 10 տարի առաջ: Բնակհատկացման չափորոշիչները նույնն էին. ով որքան սենյակ էր կորցրել, այդքան էր ստանալու, անկախ նրանից, թե ընտանիքում անդամների թիվն ինչքան է ավելացել: Ու հակառակ դրա, եթե ընտանիքում անդամների թիվ էր պակասել, ապա սենյակների թիվն էլ էր նվազեցվում:
Կառավարության այս մոտեցումից դժգոհ հարյուրավոր ընտանիքներ, չկարողանալով տեղավորվել ստացած նորակառույցներում, նախընտրեցին բաժանվել, մի մասը տնակներում մնաց, մյուսները շենքեր գնացին: Նաև սա է պատճառը, որ Գյումրիում տնակների թիվը չպակասեց: Տարիներ անց տնակների նոր փաստագրում կատարվեց, բնակարանաշինության համար տարածքներ էին փնտրում, ինչը տնակների բնակիչներին հուսադրում էր, թե վերջապես խնդրին լուծում կտրվի:
Բայց արդյունքում ոչինչ չփոխվեց, ամեն ինչից վեր դասվեց տնակները քանդելու պահանջը, իսկ բնակիչներին առաջարկվեց բազմանդամ ընտանիքներով տեղափոխվել այն բնակարան, որտեղ 10 տարի առաջ չէին տեղավորվում: Գյումրիի 213 տարածքի 267 տնակի բնակիչ Լիլիթ Բաղդասարյանին ու նրա անչափահաս որդուն հիմա նույն պահանջն է ներկայացվել՝ քանդել տնակը, ու հայտնի չէ, թե ինչպես են նրանք տեղավորվելու հայրական տան 1 սենյականոցում:
The post Գյումրիում ամեն ինչից վեր դասվեց տնակները քանդելու պահանջը. հարյուրավոր ընտանիքներ դժգոհում են appeared first on ԳԱԼԱ.