Արցախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցն ուղարկվելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին. ՄԻՊ
Հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 16-ին, հրապարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Զեկույցում Պաշտպանն անդրադարձել է միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումներին, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային և քաղաքական գործիչների կողմից հնչեցված` հայատյաց […]