Միջուկային զենքի կիրառումը տեսականորեն հնարավոր է․ Պուտին
Միջուկային զենքի կիրառումը տեսականորեն հնարավոր է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին ունեցած ելույթում։
Պուտինը հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում միջուկային զենքի կիրառմանը, այդպիսի զենքերը կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ վտանգ կա Ռուսաստանի Դաշնության գոյությանը։
ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանն ավելի շատ մարտավարական միջուկային զենք ունի, քան ՆԱՏՕ-ն։ «Այդ պատճառով ՆԱՏՕ-ն ցանկանում է մեզ հետ նվազեցնել դրանք։ Բայց մենք դա չենք անի»: