Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին Բաքվի մասնակցության վերաբերյալ որոշումն այժմ Մոսկվայում է կայացվելու․ Արման Մելիքյան․ «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

Ըստ Արման Մելիքյանի՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերակատարների մասնակցությանը պատերազմին:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում՝ սահմանային ագրեսիան արդյոք Ադրբեջանի՝ բանակցությունների հետաձգման քաղաքականության շարունակությունը չէ՞։ 

- Սահմանային միջադեպերի հրահրումն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հիմնատարրերից մեկն է եւ մշտապես կիրառվել է նաեւ բանակցությունների վաշինգտոնյան երկրորդ փուլի հետաձգումից շատ առաջ: Այլ հարց է, որ վերջին միջադեպերը զուգահեռվեցին նաեւ ռուսական ԶԼՄ-ներում ԱՄՆ-ին ուղղված քննադատության հետ, որը վերաբերում էր Վաշինգտոնի կողմից Բաքվի ու Ստեփանակերտի նկատմամբ կիրառվող կոշտ ճնշմանը՝ վերջիններիս միջեւ ուղիղ երկխոսություն սկսելու պահանջով: Սա ենթադրել է տալիս, որ Մոսկվան եւ Բաքուն ներդաշնակեցրել են իրենց գործողությունները նաեւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ուժային եւ քաղաքական ճնշումն ավելացնելու միջոցով: 

- Այս պահին նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ կարող են վերսկսվել հայ-ադրբեջանական բանակցությունները, թե՞ դա Ադրբեջանին ձեռնտու չէ։ 

- Կարծում եմ, որ Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին Բաքվի մասնակցության վերաբերյալ որոշումն այժմ Մոսկվայում է կայացվելու: Այնպես չէ, որ նախկինում նախագահ Ալիեւն ավելի ազատ էր այս հարցում, պարզապես ռուսական կողմի միջամտությունն ավելի քողարկված բնույթ ուներ: 

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ կապված հարց չէ, այլ այդ խնդիրը կապված է Իրանի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ 

- Հավանաբար Թուրքիայի նախագահը նկատի ունի Իրանի կողմից տարածաշրջանի պետությունների սահմանների անխախտության սկզբունքի հռչակումը: Այսինքն՝ նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ «Զանգեզուրի միջանցքը» նաեւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ կարող է գործարկվել, եւ Հայաստանը ունակ չի լինի դրան խոչընդոտել, եթե Իրանի ռազմական միջամտության խնդիրը չլինի: 

- Ինչպե՞ս կբնութագրեք Արեւմուտքից եկող հայտարարությունները։ Ֆրենկ Փալոնը հայտարարեց, որ «Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգում է խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները», Մեթյու Միլլերը հայտարարել է, թե «խորապես մտահոգված ենք ադրբեջանական կողմի կրակոցներից երկու օտարերկրացիների վիրավորման փաստով»։ Այս պահին ի՞նչ արժեք ունեն այս հայտարարությունները, եթե Ադրբեջանը չի դադարեցնում իր ագրեսիան, եւ նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ 

- Իսկապես, այդ հայտարարություններն արժեք ձեռք կբերեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի պահվածքը փոխվի: Բայց, ինչպես վերն ասվեց, Ադրբեջանի պահվածքի փոփոխությունը Մոսկվայից է կախված, քանի որ նախագահ Ալիեւը գործում է՝ հենց Մոսկվայի հետ համաձայնեցնելով իր քայլերը: Այժմ պետք է տեսանելի դառնա, թե կոնկրետ ում ազդեցությունն է Բաքվի համար ավելի ծանրաշկիռ՝ Մոսկվայինը, թե Վաշինգտոնինը: 

- Մարիա Զախարովան պնդում է, որ ԱՄՆ-ը խարխլում է միջնորդի իր հեղինակությունը։ Փոխադարձ այս մեղադրանքներն արդյոք չե՞ն վնասում բանակցային գործընթացը, եւ ինչպե՞ս դա կարող է չեզոքացնել Հայաստանը։ 

- Հայաստանի խնդիրն է հստակորեն ձեւակերպել սեփական շահերն ու մոտեցումներն այնպես, որպեսզի դրանց իրավաչափության վերաբերյալ ոչ մեկի մոտ կասկածներ չառաջանան: Այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք որոշել, թե միջնորդներից որ մեկի առաջարկներն են ավելի համահունչ մեր նպատակներին: Պաշտոնական Երեւանը չէ, որ պետք է միջամտի Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ առաջացող կնճիռների հաղթահարմանըգ դա իրենք մեզանից լավ կանեն բոլոր դեպքերում: 

- Շատ փորձագետների կանխատեսմամբ՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, ուրեմն Ադրբեջանն ակտիվանալու է մարտի դաշտում։ Այդպիսի լայնամասշտաբ զարգացումներ հնարավոր համարո՞ւմ եք։ 

- Ոչինչ չեմ բացառում, բայց նաեւ կարծում եմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այս անգամ հանգեցնելու է նոր դերկատարների մասնակցությանը պատերազմին: Այդ պատերազմում, բացի Հայաստանից, Ադրբեջանից ու Արցախից, տարբեր փուլերում անմիջականորեն կարող են ներգրավվել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆը: Հավանաբար, այս կամ այն կերպ, իր մասնակցությունը կունենա նաեւ Չինաստանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек





Москва

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин утвердил проект строительства общественно-делового центра в ЗАО



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам


Екатерина Александрова

Теннисистка Екатерина Александрова вышла в полуфинал турнира в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России