«Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցիալական ցանցերում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի լուսանկարը և գրել. «Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս»: 19-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական նորամուտը դուբլով նշեց Ուելսի ընտրանու դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայացած խաղում, որտեղ Հայաստանի թիմը Քարդիֆում հաղթեց 4-2 հաշվով: Ռանոսը դուբլ էր ձևակերպել նաև Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն առաջինն էր …
The post «Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը appeared first on ԳԱԼԱ.
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սոցիալական ցանցերում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի լուսանկարը և գրել. «Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս»:
19-ամյա հարձակվողը Հայաստանի հավաքականի կազմում պաշտոնական նորամուտը դուբլով նշեց Ուելսի ընտրանու դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայացած խաղում, որտեղ Հայաստանի թիմը Քարդիֆում հաղթեց 4-2 հաշվով: Ռանոսը դուբլ էր ձևակերպել նաև Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն առաջինն էր նրա համար Հայաստանի հավաքականի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում ելույթ ունեցող Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ձեռք էր բերել ազատ գործակալի կարգավիճակում «Բավարիայի» երկրորդ թիմից հեռացած Հրանտ-Լեոն Ռանոսին, որը պաշտոնապես նոր թիմի ֆուտբոլիստ կլինի հուլիսի 1-ից:
Հրանտ-Լեոն Ռանոսը երկար ժամանակ անցկացրել էր «Հանովերի» համակարգում, 2017 թվականին տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայի», իսկ 2018 թվականից՝ Մյունխենի «Բավարիայի» համակարգ:
The post «Հիշե՛ք անունը՝ Հրանտ-Լեոն Ռանոս». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գրառումը appeared first on ԳԱԼԱ.