Արսեն Զախարյանը Հայաստանում է և կդիտի Լատվիայի դեմ խաղը
Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ժամանել է Հայաստան և հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում կդիտի Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպումը, հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: 20-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 27 խաղում խփել էր 4 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում: Հայաստան-Լատվիա հանդիպումը …
The post Արսեն Զախարյանը Հայաստանում է և կդիտի Լատվիայի դեմ խաղը appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ժամանել է Հայաստան և հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում կդիտի Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ տուրի հանդիպումը, հայտնում է «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
20-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 27 խաղում խփել էր 4 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում:
Հայաստան-Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժ.20:00-ին:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 4-2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ուելսի թիմի նկատմամբ:
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում ընդգրկված են նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի և Թուրքիայի հավաքականները։
The post Արսեն Զախարյանը Հայաստանում է և կդիտի Լատվիայի դեմ խաղը appeared first on ԳԱԼԱ.