— Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել …
The post Անձրևի ու քամու հետևանքով Շիրակի մարզում և Երևանում վնասվել են տներ, խանութներ և ավտոմեքենաներ appeared first on ԳԱԼԱ.
— Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ սելավաջրերից փլուզվել են տան երկշերտ հենապատի առաջին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչից տունը ջրալցվում է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և ռետինե խողովակի միջոցով փոխել ջրի ուղղությունը։
— Հունիսի 18-ին, ժամը 17։16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է Գյումրի քաղաքի Վահան Չերազի փողոցի տներից մեկի հյուրասենյակի առաստաղը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով վնասվել է տան առաստաղի գիպսե քիվը՝ մասամբ, որի մի մասը պոկվել և ընկել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
-Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
The post Անձրևի ու քամու հետևանքով Շիրակի մարզում և Երևանում վնասվել են տներ, խանութներ և ավտոմեքենաներ appeared first on ԳԱԼԱ.