Լաչինի միջանցքի հարցը ներառվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում
Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:
«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն այս հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում»,-հայտնել է պատգամավորը:
Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:
The post Լաչինի միջանցքի հարցը ներառվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում appeared first on MediaLab Newsroom-Laboratory.