Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում
Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական հայացքներով, թվիթերյան միկրոբլոգում հանդես է եկել Թուրքիայում բնակվողներին ուղղված կոչով։ Նա մասնավորապես նշել է. «Շաբաթներ շարունակ հաղորդագրություններ եմ ստանում Թուրքիայի աշխարհիկ թուրքերից, ովքեր շատ են տուժել Էրդողանի խեղդող իսլամիստական ռեժիմից և իսկապես ձգտում են ավելի շատ անձնական ազատության։ Սիրտս ցավում է նրանց համար։ Կցանկանայի …
The post Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում appeared first on ԳԱԼԱ.
Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, ով հայտնի է իր հակաթուրքական հայացքներով, թվիթերյան միկրոբլոգում հանդես է եկել Թուրքիայում բնակվողներին ուղղված կոչով։
Նա մասնավորապես նշել է. «Շաբաթներ շարունակ հաղորդագրություններ եմ ստանում Թուրքիայի աշխարհիկ թուրքերից, ովքեր շատ են տուժել Էրդողանի խեղդող իսլամիստական ռեժիմից և իսկապես ձգտում են ավելի շատ անձնական ազատության։ Սիրտս ցավում է նրանց համար։ Կցանկանայի նրանց հետ հանդիպել Թուրքիայում, օգնել, դիմել նրանց, բայց, ցավոք սրտի, իմ և նրանց միջև չափազանց մեծ վտանգ կա»։
Թուրքական մամուլը հրապարակել է նաև Թուրքիայում կայացած համապետական ընտրություններից հետո Վիլդերսի հայտարարությունները։
Մասնավորապես, Էրդողանի վերընտրվելուց հետո Վիլդերսը դիմել է Նիդերլանդներում բնակվող և Էրդողանի օգտին քվեարկած թուրքերին՝ նշելով, որ «երևի արդեն հավաքել են իրենց ճամպրուկները ու տեղափոխվում են Թուրքիա»։
Նա նաև նշել է, որ արհամարհում է «բռնապետ Էրդողանին» և նրա իսլամիստ ընտրազանգվածին՝ ասելով, թե նրանք սպանեցին քեմալական աշխարհիկ Թուրքիային։ Վիլդերսն իր աջակցությունն է հայտնել բոլոր այն թուրքերին, որոնք դեմ են իսլամիզմին և պարզապես ցանկանում են ապրել «աշխարհիկ Թուրքիայում»։
The post Հոլանդացի քաղաքական գործչի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Թուրքիայում appeared first on ԳԱԼԱ.