Վնասներ Իջևան քաղաքում՝ քամու և անձրևի հետևանքով
Հունիսի 20-ին, ժամը 09։27-ից 14։10-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։ Մասնավոտապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում։ Հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ …
The post Վնասներ Իջևան քաղաքում՝ քամու և անձրևի հետևանքով appeared first on ԳԱԼԱ.
Հունիսի 20-ին, ժամը 09։27-ից 14։10-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Իջևան քաղաքում իրականացրել է շրջայցեր, որի արդյունքում մասնատել և հեռացրել է ծառի ճյուղեր և հեռացրել մետադյա թիթեղ։
Մասնավոտապես՝ Սահմանադրության հրապարակում, Վալանսի, Իջևանյան և Մելիքբեկյան փողոցներում։
Հունիսի 20-ին, ժամը 17։09-ից 19։07-ը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ հունիսի 19-ի քամու և հորդառատ անձրևի հետևանքով Իջևան քաղաքի Օհանյան և Սպանդարյան փողոցներում ընկած և թեքված ծառերի հեռացման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառերը:
The post Վնասներ Իջևան քաղաքում՝ քամու և անձրևի հետևանքով appeared first on ԳԱԼԱ.