«Արսենալը» նոր 60 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ է արել «Չելսիին» Կայ Հավերցի համար
«Արսենալը» նոր 60 միլիոն ֆունտ առաջարկ է արել «Չելսիի» հարձակվող, կիսապաշտպան Կայ Հավերցի համար ու պատրաստում է շաբաթական 210 հազար ֆունտ ստեռլինգի պայմանագիր՝ գործարքը արագ ավարտելու համար։ Այս մասին գրել է Daily Mail-ը։
Իսկ «Չելսին» փորձում է միջոցներ հայթայթել Մոյեսես Կայսեդոյի տրանսֆերի համար՝ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ:
«Արսենալը» բարելավված բանավոր առաջարկ է արել 60 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի համար:
Նոր փաթեթն արժե 55 մլն ֆունտ երաշխավորված գումար ու հավելյալ 5 մլն ֆունտ բոնուսներ:
Նախորդ շաբաթ «Չելսիի» կողմից մերժվել է մոտ 50 միլիոն ֆունտ ստեռլինգի իրենց նախնական առաջարկը, «Արսենալը» շարունակել է բանակցությունները՝ գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերը համաձայնեցնելու շուրջ:
Այդ քննարկումներն արագացել են հանգստյան օրերին, նոր բանավոր առաջարկ է արվել:
«Արսենալը» ցանկանում է արագ ավարտել գործարքը և արդեն ունի լայն համաձայնություն անձնական պայմանների շուրջ:
Անցյալ շաբաթ «Չելսին» մերժել էր «զինագործների» սկզբնական առաջարկը՝ 50 միլիոն ֆունտ ստերլինգով, սակայն բանակցություններն արագացել են։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է արագ ավարտել գործարքը՝ անձնական պայմաններով, որոնք ընդհանուր առմամբ համաձայնեցված են:
«Կապույտները» հարձակվողին գնահատում են 70-75 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Համապատասխանաբար, Հավերցն արդեն տվել է «Արսենալին» միանալու թույլտվությունը: Այսինքն՝ պայմանով, որ երկու ակումբները կարող են պայմանավորվել նրա հեռանալու շուրջ: