Կաթողիկոսն ընդունել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի և Արևելագիտության ֆակուլտետի միջև առկա փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետի շրջանավարտները դասավանդել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչը ևս կապեր է ձևավորել ապագա եկեղեցականների և արևելագետ երիտասարդների միջև։