«Բժշկությունը բոլոր արվեստներից ամենաազնիվն է…». Արմեն Սարգսյանի ուղերձը
Այսօր Բուժաշխատողի օրն է: Բժշկության հայր Հիպոկրատն ասել է. «Բժշկությունը, հիրավի, բոլոր արվեստներից ամենաազնիվն է, ամենահարգվածը, մարդասիրականը, քանզի նրան է վստահված ամենաթանկագինը` մարդու կյանքն ու առողջությունը»։ Ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների հետ մեկտեղ՝ երախտագիտությունս եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին, որոնք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են կատարում իրենց մարդկային, ազգային, պետական գրված ու չգրված պարտականությունները: Առողջ …
The post «Բժշկությունը բոլոր արվեստներից ամենաազնիվն է…». Արմեն Սարգսյանի ուղերձը appeared first on ԳԱԼԱ.
Այսօր Բուժաշխատողի օրն է:
Բժշկության հայր Հիպոկրատն ասել է. «Բժշկությունը, հիրավի, բոլոր արվեստներից ամենաազնիվն է, ամենահարգվածը, մարդասիրականը, քանզի նրան է վստահված ամենաթանկագինը` մարդու կյանքն ու առողջությունը»։
Ջերմ շնորհավորանքների և բարեմաղթանքների հետ մեկտեղ՝ երախտագիտությունս եմ հայտնում առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին, որոնք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են կատարում իրենց մարդկային, ազգային, պետական գրված ու չգրված պարտականությունները:
Առողջ եղեք, որ առողջ լինենք:
Արմեն Սարգսյան
Հայաստանի չորրորդ նախագահ
The post «Բժշկությունը բոլոր արվեստներից ամենաազնիվն է…». Արմեն Սարգսյանի ուղերձը appeared first on ԳԱԼԱ.