Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է նախօերին Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին․

«Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի` երեկ արտահայտած մտքերին: Գուցե հասկանալով՝ թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Չնայած բազմիցս փաստերով անդրադարձել ենք այդ մեղադրանքների կեղծ լինելուն՝ ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել.

1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին

1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին

- 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

- Եռյակի առաջին կոնսուլտացիաները, առանց հակամարտող կողմերի մասնակցության, տեղի ունեցան նույն թվականի փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին՝ Փարիզում: Դրանցում քննարկվում էր բանակցությունների ֆորմատի փոփոխությունը:

- 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվեցին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չհաջողվեց կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:

- Այդ ժամանակ, արդեն, ավելի քան մեկուկես տարի ուղիղ բանկցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։

- Նախագահ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլի 1-ին՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։

- Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը:

- Եվս մեկ փաստ․ 1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջան այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ ԶՐՈ անգամ:

 3. «Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ, և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:

Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան և, փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:

4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:

5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա/Նիկոլ Փաշինյանը/ մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:

6. Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք:  Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ:

7. Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից  մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան: 

Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել.

• Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ՝ հակառակը:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է»,-գրել է Միկոյանը:





Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства





Москва

Исполнитель хита “На Заре 2020” Сергей АРУТЮНОВ оживил ещё один хит из 20-го века и выпустил песню “Лететь” вместе с её создателями - группой Амега.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Лундстрем

Внучатый племянник Олега Лундстрема нашёл в Ульяновске свою кровь




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

В Подмосковье прошли соревнования Кубка Kramar Motorsport по автокроссу

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»


WTA

Хромачёва и Сизикова пробились в финал турнира WTA в Рабате в парном разряде



Новости Крыма на Sevpoisk.ru


ТПП

Уральская ТПП подписала соглашение о сотрудничестве в области роботизации промышленных предприятий



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России