Կամո Ունանյանի կոչը՝ ՀՀ կառավարությանը
Սպորտային կարատեի Աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Կամո Ունանյանը շուրջ 26 տարի պրոֆեսիոնալ մարտերում և տարբեր վարկածներով մշտապես հաղթանակներ գրանցելով Հայաստան վերադառնալուց հետո` բախվել է ՀՀ կառավարության անտարբերությանը։ Կամո Ունանյանն այն մարզիկն է, որ վտանգելով իր կյանքն ու առողջությունը արել է առավելագույնը ու մշտապես պատվով հաղթանակած դուրս եկել ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ մենամարտում, որպեսզի հնչի …
The post Կամո Ունանյանի կոչը՝ ՀՀ կառավարությանը appeared first on ԳԱԼԱ.
Սպորտային կարատեի Աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Կամո Ունանյանը շուրջ 26 տարի պրոֆեսիոնալ մարտերում և տարբեր վարկածներով մշտապես հաղթանակներ գրանցելով Հայաստան վերադառնալուց հետո` բախվել է ՀՀ կառավարության անտարբերությանը։
Կամո Ունանյանն այն մարզիկն է, որ վտանգելով իր կյանքն ու առողջությունը արել է առավելագույնը ու մշտապես պատվով հաղթանակած դուրս եկել ադրբեջանցի և թուրք մարզիկների հետ մենամարտում, որպեսզի հնչի Հայաստանի հիմնը։
Մարզիկի վրդովմունքի պատճառն այն է, որ 26 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ մարտերում բազմաթիվ ու իր կյանքին վտանգ սպառնացող լուրջ վնասվածքներով հաղթանակ գրանցելով` պետության կողմից մատնվել է անուշադրության։ Ըստ Ունանյանի, չի արժանացել որևէ մեծարման՝ իր հաղթանակների համար։
«Երբեք պետության կողմից ֆինանսական սպասելիքներ չեմ ունեցել և չունեմ, պարզապես, իմ գրանցած հաղթանակների համար ուշադրություն եմ պահանջում»,- ՀՀ կառավարությանն ուղղված կոչ-տեսաուղերձում ասում է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։
Ի դեպ, Ունանյանը այս տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել այլ պետության դրոշի ներքո հանդես գալու, սակայն, անկախ ՀՀ կառավարության անտարբերությանը, Ունանյանը մշտապես հրաժարվել է։
«Այս դժվարին ժամանակներում, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը անտարաբերության է մատնել 1997-2023 թվականներին գրանցած իմ լուրջ հաղթանակները, շարունակելու եմ մասնակցել տարբեր վարկածների մրցաշարերում և բարձր եմ պահելու մեր ազգի պատիվը»,- ասել է Կամո Ունանյանը։
Մանրամասները՝ տեսաուղերձում.
The post Կամո Ունանյանի կոչը՝ ՀՀ կառավարությանը appeared first on ԳԱԼԱ.