Կյանքից հեռացել է Bad Boys Blue և Чайф խմբերի տեսահոլովակների ռեժիսոր Կիրիլ Կոտելնիկովը
59 տարեկանում մահացել է ուրալցի կինոռեժիսոր ու վավերագրող Կիրիլ Կոտելնիկովը։ Այս մասին հայտնել է խորհրդային, ռուսական «Чайф» (Չայֆ) ռոք խմբի մամուլի ծառայությունը, որի համար նա տեսահոլովակներ է նկարահանել։ Ռեժիսորը համագործակցել է նաև գերմանական Bad Boys Blue (Բեդ Բոյս Բլու) խմբի հետ, այս մաին գրել է Ъ-ն։
«Մենք ցավում ենք մեր ընկեր Կիրիլ Կոտելնիկովի մահվան կապակցությամբ։ Կիրիլն այն վառ մարդկանցից է, որի հետ ցանկանում ես ընկերանալ, շփվել և աշխատել։ Մենք ունեինք այս ամենը։ Շնորհակալություն, Կիրիլ»,- հայտնել է խումբը ВКонтакте սոցիալական ցանցում:
Նրա մահվան պատճառը ծանր երկարատև հիվանդությունն է։ Կիրիլ Կոտելնիկովը հայտնի է նաև գերմանական Bad Boys Blue խմբի հետ աշխատելով: Այս խմբի հոլովակներից մեկի նկարահանումները տեղի են ունեցել Եկատերինբուրգի ԻԿ-2 ուղղիչ գաղութում։