Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում
Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի թիմերը Լեհաստանի Զակապոնե քաղաքում պատրաստվում են Եվրոպական խաղերում մրցելույթների մեկնարկին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում: Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), …
The post Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում appeared first on ԳԱԼԱ.
Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի թիմերը Լեհաստանի Զակապոնե քաղաքում պատրաստվում են Եվրոպական խաղերում մրցելույթների մեկնարկին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում:
Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց պայքարում ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):
Բռնցքամարտիկները պայքարը կսկսեն հունիսի 23-ին:
The post Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում appeared first on ԳԱԼԱ.