Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը. Փաշինյան
Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դադարեցված են սննդի …
The post Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը. Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.
Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման, որով դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները ԼՂ, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված: Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որ մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»,-նշեց Փաշինյանը։
The post Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար, հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը. Փաշինյան appeared first on ԳԱԼԱ.