Տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի IPO-ն ազդարարող միջոցառումը
22 հունիսի, 2023 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ Այս ռազմավարական որոշումը ընկերությանը թույլ է տալու ավելի մեծ ներդրումներ անելու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, ամրապնդելու դերակատարումը շուկայում, խրախուսելու բաց և թափանցիկ գործելաոճը բիզնես ոլորտում: 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ […]