Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։

«Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի գեղարվեստական ղեկավար  Աննա Կարապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է կազմակերպիչներին հոբելյանի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ  փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը, որովհետև այն մարդասիրական արժեքների, բարության, հանդուրժողականության, սիրո, լավագույն գաղափարների հարթակներից մեկն է. «Պետք է նշեմ, որ դեռևս կրթության և մշակույթի պետական քաղաքականության մեջ հստակ ձևակերպված չէր ներառականության քաղաքականությունը, այս փառատոնն արդեն իրականացնում էր ներառականության քաղաքականություն: Ամենածանր շրջաններից մեկում՝ համավարակից հետո, հանրային կյանքը մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնով: «Ֆրեսկոն» շատ հարուստ է տարբեր ուղղություններով՝ երաժշտություն, հոգևոր ֆիլմեր, հանդիպումներ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած ականավոր գործիչների հետ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի փառատոնն ամբողջությամբ իրականանում է մարզում: Եթե նախորդ տարիներին փառատոնն իր որոշ բաղադրիչներն էր տեղափոխում մարզ, ապա այս տարի անցկացվում է Լոռու մարզում՝ Վանաձորում՝ նաև որոշակիորեն նպաստելով քաղաքի գրավիչ վայրերի ճանաչելիության բարձրացմանը: Անչափ կարևորում եմ մարզերում փառատոնի անցկացման այս քաղաքականությունը և հույս ունեմ, որ այն կլինի  շարունակական»: 

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ այս փառատոնն ապացուցել է, որ մարդասիրական արժեքների դեպքում՝ աշխարհիկ և հոգևոր բարձրագույն գաղափարները  համընկնում են:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար  Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը մշտապես փառատոնի կողքին լինելու համար: Անդրադառնալով փառատոնի կայացման փաստին՝ Աննա Կարապետյանը նշել է, որ տարիներ առաջ միջոցառման ձևաչափից այն վերածվել է փառատոնային սպասված իրադարձության՝ աջակիցների, գործընկերների, կամավորների շնորհիվ: Նրա խոսքով՝ փառատոնն այսօր բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրագործել իր երազանքը:

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն շնորհակալություն է հայտնել նախարարությանը, գործընկեր կազմակերպություններին, մասնակիցներին, ԶԼՄ ներկայացուցիչներին փառատոնի կայացման գործում ունեցած նպաստի համար:  

Նշենք, որ փառատոնի հոբելյանական հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձոր քաղաքում: Այս տարի փառատոնն աշխարհի տարբեր երկրներից կհամախմբի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների՝ վերածելով Լոռու մարզը մշակութային խաչմերուկի: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը կցուցադրվեն ֆիլմեր, տեղի կունենան համերգային ծրագրեր. ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն ավելի քան 30 միջազգային ֆիլմեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում են նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի միջազգային փառատոների կազմակերպիչների. ներկա կլինեն Հայր Մարեք Լիսը (Լեհաստան), Պիոտեր Պիետրուսը (Լեհաստան), Վլադ Ռոբսկին (Ուկրաինա), լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը (Իսրայել), Ֆատեմե Մոհամմեդին (Իրան) և այլք:

Հունիսի 25-ին՝ ժամը 16:00–18:00-ը, Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):  Հունիսի 27-ին՝ ժամը 16:00-18:30-ը, տեղի կունենա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):

Հայաստանյան և միջազգային ֆիլմերը դուրս կգան դահլիճներից. բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները կդառնան հայաստանցիների և զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը: Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար:  Հուլիսի 7-9-ը փառատոնի կամփոփվի Էջմիածին քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Александр Розенбаум

Александр Розенбаум поздравил коллектив областного онкодиспансера с Днем медицинского работника




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России