Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июнь
2023

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները

0

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ ՀՀ մաքսային համակարգում իրականացվող աշխատանքները։ Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջաններին։ 

Նստաշրջանների ընթացքում քննարկվում են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները, որոնք ներկայացվում են ՀՄԿ Խորհրդի հաստատմանը։ ՀՄԿ 2022-2025 թ.թ. ռազմավարական պլանի համատեքստում արդեն իսկ ներկայացվել է ՀՄԿ ռազմավարության 2022-2023 թ.թ. կատարողականը. նախատեսվում է ներկայացնել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերն ու առաջնահերթությունները՝  ՀՄԿ խորհրդի կողմից հաստատվելու նպատակով։

Նստաշրջանների ընթացքում ՊԵԿ նախագահը հանդես է եկել ելույթներով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ՀՄԿ-ի կողմից մշակված գործիքների ու ստանդարտների կարևորությունը՝ մաքսային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները  նախանշելու առումով՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև ՀՀ մաքսային համակարգում ՀՄԿ զարգացման ուղղություններին համահունչ իրականցվող աշխատանքները։ Մասնավորապես, ներկայացվել են մաքսային ծառայողների ընդունելության ընթացակարգում բարեվարքության բաղադրիչի ներդրման, կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև  ՀՄԿ առցանց ծրագրերի, այդ թվում՝ CLiKC! առցանց ուսուցման ծրագրերի խթանման ուղղությամբ կատարված աշխատանքները։ 

ՊԵԿ նախագահը ողջունել է ապօրինի առևտրի համաշխարհային միտումների շրջանակում ՀՄԿ-ի կողմից պարբերաբար առաջադրվող գործիքների և տարածաշրջանային գործառնությունների կարևորությունը, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու առումով՝ այս համատեքստում դիտարկելով տվյալների փոխանակումը և իրավախախտումների վիճակագրության ստանդարտացումը որպես համաշխարհային առաջնահերթություններ։ 

Ներկայացվել են նաև Սահմանների համալիր կառավարման ուղղությամբ ՀՀ մաքսային համակարգի ձեռքբերումները, այդ թվում՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման ամբողջությամբ թվայնացված համակարգ ներդնելու ուղղությամբ։ Էլեկտրոնային առևտրի միջազգային մարտահրավերների շրջանակում ՊԵԿ նախագահը ներկայացրել է էլեկտրոնային առևտրի տվյալների քանակի ու որակի բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները և ընդգծել, որ ՀՄԿ էլեկտրոնային առևտրի ստանդարտների բիզնես մոդելներին համահունչ՝ ՀՀ-ն արդեն իսկ կիրառում է ԱԱՀ-ի միջնորդավորված հավաքագրման բիզնես մոդելը էլեկտրոնային առևտրի հարթակների միջոցով։ ՊԵԿ նախագահը կարևորել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում գլոբալ մակարդակում տվյալների բազա ձևավորելու, ինչպես նաև ըստ ՀՄԿ անդամ երկրների արգելված ապրանքացանկերի շտեմարան ունենալու անհրաժեշտությունը։

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև զարգացող երկրներում մաքսային արժեքի թերհայտարարագրման ռիսկերին և առաջարկել մշակել նոր գործիքներ, որոնք հաշվի կառնեն զարգացող երկրներում գործարքների փաստաթղթավորման ու տվյալների արժանահավատության ցածր մակարդակը, միաժամանակ, առաջարկելով առաջիկա կոմիտեներին ներկայացնել մաքսային արժեքի հսկողության շրջանակում մաքսային մարմինների արդյունավետ համագործակցության լավագույն փորձերը։

ՊԵԿ նախագահը ողջունել է նաև հետբացթողումային հսկողության նախապատրաստման աշխատանքների շրջանակում տվյալների վերլուծական bi հաշվետվողական գործիքակազմի մշակումը ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Ռիսկերի կառավարման կոմպենդիումի երկրորդ մասի վերանայումը՝ ապօրինի առևտրի օրեցօր աճող մարտահրավերներին համահունչ ռիսկերի կառավարման մեխանիզմներ առաջադրելու առումով։ 

Այցի շրջանակում նախատեսված են ՊԵԿ նախագահի երկկողմ հանդիպումներ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) ղեկավարի տեղակալի, Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրենի հետ։

Նստաշրջանների ընթացքում նախատեսված են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի և խորհրդի նախագահողի ընտրությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։





Губернаторы России
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу





Москва

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин анонсировал большую летнюю спортивную программу



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ольга Бузова

«Можно даже не уметь играть в футбол»: Ольга Бузова публично высмеяла и унизила бывшего мужа Дмитрия Тарасова




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В преддверии Международного дня защиты детей подмосковные росгвардейцы провели спортивное мероприятие для школьников

В новой Москве соревновались нештатные формирования

Работники Пожарно-спасательного центра показали свою слаженность в боевом развертывании


Ролан Гаррос

Медведев пошутил о том, что часто проводит ночные матчи на турнирах «Большого шлема»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путин встретился с главой Ингушетии Калиматовым



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России