Ստամբուլում կանխվել է ԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ
Ստամբուլում ձերբակալվել է օտարերկրացի, ով պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ստամբուլում: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օտարերկրացին (ոմն Ա.Հ.) հանդիսանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ: Նրան հայտնաբերել և ձերբակալել են Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները Ստամբուլի թաղամասերից մեկում։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 2 չլիցենզավորված ատրճանակ, լիցքավորված պարկուճ, ռումբի պատրաստման համար նախատեսված խողովակ և Ստամբուլում …
The post Ստամբուլում կանխվել է ԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ appeared first on ԳԱԼԱ.
Ստամբուլում ձերբակալվել է օտարերկրացի, ով պատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել Ստամբուլում: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օտարերկրացին (ոմն Ա.Հ.) հանդիսանում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ:
Նրան հայտնաբերել և ձերբակալել են Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները Ստամբուլի թաղամասերից մեկում։
Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 2 չլիցենզավորված ատրճանակ, լիցքավորված պարկուճ, ռումբի պատրաստման համար նախատեսված խողովակ և Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ կապված փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Թուրքիայում՝ Ստամբուլի կենտրոնում, պայթյուն էր որոտացել: Պաշտոնական տվյալների համաձայն, առնվազն 4 մարդ մահացել էր, 38-ը՝ վիրավորվել:
The post Ստամբուլում կանխվել է ԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ appeared first on ԳԱԼԱ.